Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ՆՈՒՌ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Միքայել Յալտարյանի 10.07.2025 թվականի թիվ Տ-8784 հայտը՝ որոշում եմ.
1․«ՆՈՒՌ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 14/3 հասցեում գործող 179.5 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։