Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ղազար Մանուկյանի 14.04.2025 թվականի թիվ Տ-4909 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Ղազար Մանուկյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Դիտակ գյուղի 03-039-0126-003 ծածկագրով հողամասում գործող 480 քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։