Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Մխչյան գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Նարեկ Գալստյանի՝ 05 մայիսի 2025 թվականի թիվ Ա-5855 գրությունը և հաշվի առնելով Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Շահումյան փողոցի թիվ 35 տան բնակիչ Ֆելիքս Սուրենի Ավետյանի՝ 16 ապրիլի 2025 թվականի Ք-5082 դիմումը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Ֆելիքս Սուրենի Ավետյանին՝ հրդեհից այրված բնակելի տան տանիքը վերանորոգելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |