Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Տիգրան Նիկողոսյանի 15.09.2024 թվականի թիվ ՇԹԴ/240/478-24 դիմումը, որոշում եմ․
1.Տիգրան Նիկողոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Պ. Սևակի փողոց 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-080-0011-0010 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի և քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Տիգրան Նիկողոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել են 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: