Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի ա)կետը՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համաձայն հավելված 1-ի: 2.Ընդունել ի գիտություն, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա կտրվածքով կդիտարկվեն համայնքի բյուջեի մշակման փուլին բնորոշ մեկ տարվա խնդիրները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|