Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 26 մայիսի 2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով Ա․ Խաչիկյանի 28․11․ 2022 թվականի թիվ Խ-7781 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոց թիվ 79/2 հասցեում գտնվող 03-001-0068-0096 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00124 հա մակերեսով հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով` գնման նախապատվության իրավունքով օտարելու Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոց թիվ 79/1 հասցեում գտնվող՝ 03-001-0068-0053 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի սեփականատերեր՝ Արտավազ Գարեգինի Խաչիկյանին /ծնված 00․00․1939 թվականին/ և Էլմիրա Զավենի Կարապետյանին /ծնված 18/06/1975 թվականին/:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային 100% -ի արժեքի չափով:
3. Օտարումը կազմակերպել մեկ օրացույցային տարվա ընթացքում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |