Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի և Արման Սահակյանի միջև 2011 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ Ե-5981 գրությունը և Դավիթ Հովհաննիսյանի 2024 թվականի նոյեմբերի 26-ի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 21բ հասցեում գտնվող 32 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2011 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 102361 /մեկ հարյուր երկու հազար երեք հարյուր վաթսուն մեկ/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 218720 (երկու հարյուր տասնութ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |