Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մարիամ Գևորգյանի 14.04.2025 թվականի թիվ Տ-4914 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Մարիամ Գևորգյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 72 շենքի հարևանությամբ գործող 20 քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։