Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածԻ 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և հիմք ընդունելով Արարատի մարզպետի 2025 թվականի մարտի 28-ի N 01//09197-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի, Մայակովսկու փողոց 43/2 հասցեում գտնվող՝ 03-038-0016-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,084 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը`առողջության առաջնային պահպանման բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |