1․Ազնիվ Մելքոնյանին, Սուսաննա Մելքոնյանին, Լուսաբեր Մելքոնյանին և Հայկարամ Մելքոնյանին տրամադրել Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Ե․ Չարենցի փողոց 34 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-097-0038-0006 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Լուսաբեր Մելքոնյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: