Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եվ կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010 թվականի N 16-Ն որոշմամբ. համայնքի ավագանին որոշում է՝
- Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի Նարեկ գյուղի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու․
լոտ 1՝ 03-063-0329-0003 կադաստրային ծածկագրով 56.66 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս / 56.66 հա հողամասից 28.578հա այլ հողատեսք, 28.082 հա արոտավայր/, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
- Վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
|