Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-009-0189-0003 կադաստրային ծածկագրով 0,38671 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (2-րդ կարգ, ջրովի վարելահող) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
4. Մրցույթի գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |