Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Վիգեն Գրիգորյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 12.06.2025 թվականի ՃՀԱ/256/21224-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Վիգեն Գրիգորյանին, Ռիմա Վարդազարյանին և Զավեն Գրիգորյանին տրամադրել Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի Կոմիտասի փողոց 66 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-069-0032-0014 կադաստրային ծածկագրով հողամասում գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման և ընդլայնման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Վիգեն Գրիգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: