Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արթուր Շահոյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 25.06.2025 թվականի ՃՀԱ/238/22809-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արթուր Շահոյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Նար-Դոսի փողոց 58 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-011-0004-0004 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արթուր Շահոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: