Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 03-057-0117-0015 կադաստրային ծածկագրով 0.45452 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (2-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը (լոտ 1) մրցութային կարգով տրամադրել օգտագործման՝ վարձակալության իրավունքով:
2.Տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 17000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ:
3.Վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
4.Մրցույթը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|