Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով «Սպայկա» ՍՊԸ-ի լ/ա Հ․Մաճկալյանի 07/09/2023 թվականի Ք-11049 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, «Սպայկա» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 3,77176 հա մակերեսով, 03-074-0256-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության, հողատեսքը՝ արոտավայր, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |