Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետարանի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2023 թվականի մայիսի 2-ին կնքված ,,Ընթացիկ դրամաշնորհի հատկացման,, թիվ 23/Ա-1 պայմանագիրը, համայնքի ավագանին որոշում է․
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 37.04.00 գործառնական դասակարգման /պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով տրվող հատկացումներ/ 900415002584 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 6527400 /վեց միլիոն հինգ հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր /ՀՀ դրամով
2) 09.01.01.51 գործառնական դասակարգման / նախադպրոցական ուսուցում/ <<Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 425 700 /չորս հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամով
3) 09.01.01.51 գործառնական դասակարգման / նախադպրոցական ուսուցում/ <<Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 2270400 /երկու միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր / ՀՀ դրամով
4) 09.01.01.51 գործառնական դասակարգման / նախադպրոցական ուսուցում/<<Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1419000 /մեկ միլիոն չորս հարյուր տասնինը հազար/ ՀՀ դրամով
5) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ <<Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1986600/մեկ միլիոն ինը հարյուր ութսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամով
6) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ <<Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 425700 /չորս հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամով
7) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 5121 հոդվածը պակասեցնել 6565000/վեց միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամով
8) 05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն, սանիտարական մաքրում/ 5129 հոդվածը պակասեցնել 18000000 /տասնութ միլիոն/ ՀՀ դրամով
9) 05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն, սանիտարական մաքրում/ 5511 հոդվածն ավելացնել 24565000 /քսանչորս միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար / ՀՀ դրամով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |