Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-007-0215-0005 կադաստրային ծածկագրով 2,58 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (4-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
4. Մրցույթի գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |