|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N 5159-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին թիվ 02-Ն հրամանով՝ որոշում եմ․ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 6 մանկապարտեզ», «Արտաշատ համայնքի Դիտակ գյուղի մանկապարտեզ» և «Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար սույն որոշման հավելվածի ժամանակացույցի համաձայն անցկացնել մրցույթ։ 2․Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ 1) նախապատրաստել և ապահովել մրցույթն անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը, 2) կազմակերպել մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները։ 3․ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ 4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.86 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|