Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 29-ի N 1056-Ա որոշումը և ուսումնասիրելով Սամվել Պաժարի Սահակյանի 2024 թվականի փետրվարի 26-ի թիվ Ք-3292 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 3-րդ հավելվածում 57-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատ քաղաքում գտնվող 0.1681հա մակերեսով (ծածկագիր՝ 03-001—0446-0001, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|