Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 238-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՎՈԼՈԴՅԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 102-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Լիազորել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Մարո Գեղամի Մարգարյանին (ն․/ք․ 011108776, տրվ․ 12/04/2019թ․ 027-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․ Արաքսավան, Պ․ Սևակի փողոց տ․ 19) որպես Արտաշատ համայնքի ավագանու ներկայացուցիչ, հանդես գալու Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում՝ թիվ ՎԴ/8096/05/19 վարչական գործով։ Տվյալ գործով մասնակցելու դատական նիստերին, ներկայացնելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր և կատարելու դատավարական ցանկացած գործողություն՝ այդ թվում հայցադիմում ստորագրելու, միջնորդություն, առարկություն, ապացույց, հայցադիմումի պատասխան ներկայացնելու, հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու, հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու և կատարելու ցանկացած այլ դատավարական գործողություն։ 

2․ Լիազորել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Վոլոդյա Գեղամի Մինասյանին (անձնագիր՝ 015240229, տրված՝ 16.10.2023թ․-ին, 027-կողմից, հաշվառված՝ ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գյուղ Այգեզարդ, Հ.Պարոնյան փողոց 18 տուն) որպես Արտաշատ համայնքի ավագանու ներկայացուցիչ, հանդես գալու բոլոր պետական և ոչ պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում, մասնակցելու դատական նիստերին, ներկայացնելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր և կատարելու դատավարական ցանկացած գործողություն՝ այդ թվում հայցադիմումը ստորագրելու, միջնորդություն, առարկություն, ապացույց ներկայացնելու, հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու, հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու և կատարելու ցանկացած այլ դատավարական գործողություն։

3․ Լիազորագիրը տրվում է 1 /մեկ/ տարի ժամկետով։

4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner