Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22 դեկտեմբերի 2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 07.11.2022 թվականի թիվ 2/փ-257 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 09․11․2022 թվականի թիվ 01/06107-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/, պետական սեփակության հանդիսացող 03-001-0039-0062 կադաստրային ծածկագրով 0,6858 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների՝ հանգստի համար նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:
3.Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |