Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լուսիկ Շխոյանի 17.01.2025 թվականի թիվ Տ-524 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Լուսիկ Շխոյանին տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի թիվ 153ա հասցեում գործող 27 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։