Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-029-0118-0071 կադաստրային ծածկագրով 0,28 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (4-րդ կարգ, ջրովի վարելահող) օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով։
4. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |