Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 215559, (ծածկագիր՝ 03022YJEDDUB) Կ․Սահակյանի 27/05/2025 թվականի Ք-6785 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող, Կոլյա Սահակյանին պատկանող 03-005-0012-0023 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Աբովյան, Բարեկամության փողոց, 6 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Կ․Սահակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։