|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2025 թվականի N 1252-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումով, Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2020 հոկտեմբերի 20-ի թվականի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 92-Ա որոշումով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը / ծածկագիր՝ 03011NKWFVMJ/՝ որոշում եմ․
- Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի, Երևան-Երասխ մայրուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-001-0073-0213 կադասատրային ծածկագրով հողամասից ըստ կազմված հատակագծի 0,0212 հա մակերեսով բնակավայրերի այլ գործառնական նշանակութան հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի, 20-22կմ,48 հողամաս և կատարել պետական գրանցում:
- Նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի,այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
- Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|