Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 25-ի «Անգործունակ ճանաչված Մայրանուշ Գեղամի Վարդանյանի բաժինը գույքից առանձնացնելու թույլտվություն տալու մասին» N 1670-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ՝ նոր խմբագրությամբ․
«1․ Թույլատրել անգործունակ ճանաչված Մայրանուշ Գեղամի Վարդանյանի խնամակալ Արշալույս Գեղամի Վարդանյանին՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի, Ազատավան բնակավայրի, Չարենցի փողոց 40 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի, ինչպես նաև Մայրանուշ Գեղամի Վարդանյանի բաժնի նկատմամբ կնքել անշարժ գույքի բաժանման պայմանագիր»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։