Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի հիմնադրման 2212-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հիմնադրման 2212-ամյակին նվիրված տոնական միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով Արտաշատ համայնքի բյուջեից մինչև 20000000 /քսան միլիոն/ ՀՀ դրամ գումար հատկացնելուն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |