Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արթուր Ղարաղաշյանի ներկայացուցիչ Գարեգին Կնյազյանի 28.07.2025 թվականի ՃՀԱ/235/26333-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արթուր Ղարաղաշյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոց 5/2 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0031-0046 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արթուր Ղարաղաշյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: