Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և ընդառաջելով Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Մարի Լու Փափազյանի 24/01/2024 թվականի Տ-1515 գրությանը, համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի, Մ․ Մաշտոցի փողոց 3/3 հասցեում գտնվող, 03-059-0671-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» հիմնադրամին /գրանցման համար 222․160․01143/՝ շարժական մետաղական տուփեր տեղադրելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |