Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԸ ՈՐՊԵՍ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկակավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով և 31-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Տալ համաձայնություն համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառման նպատակով համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 109/1, Դուրյան փողոցի թիվ 10, 12, Մարքսի փողոցի թիվ 3, 6, Արազի փողոցի թիվ 3, 73, Շահումյան փողոցի թիվ 16, 36/1 և Երևանյան փողոցի 5, 11, 13 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, շինարարական աշխատանքներում Արտաշատ համայնքը որպես այլ  ներդրող հանդես գալու և համաֆինանսավորելու նախատեսված 318.632.830 (երեք հարյուր տասնութ միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր երեսունՀՀ դրամ գումարի 10%-ի չափով՝ 31.863.283 (երեսունմեկ միլիոն ութ հարյուր վաթսուներեք հազար երկու հարյուր ութսուներեքՀՀ դրամ։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner