Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Ս․ Շահումյան փողոց 1-ին նրբանցք 17 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Ս․ Շահումյան փողոց 1-ին նրբանցք 17 հասցեում գտնվող՝ 03-022-0037-0011 կադաստրային ծածկագրով, 0,09387հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 1 450 000 /մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |