Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշումը և այն հանգամանքը, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2024 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիա)՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Համաձայնել համայնքի ղեկավարի՝ Արտաշատ համայնքի կողմից 2024 թվականին ներկայացվող, համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու առաջարկությանը․
1․1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի այգիների, պուրակների կառուցում /բարեկարգում, վերանորոգում/։
1․2․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի հասարակական շենքերի /մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն /կառուցում/ վերանորոգում, բարեկարգում։
1․3․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ։
1․4․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի նախադպրոցական հաստատություններ /մանկապարտեզներ/կառուցում, վերանորոգում, նորոգում։
1․5․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ։
1․6․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում /նորոգում/։
1․7․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում։
2․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմել և ՀՀ Արարատի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սուբվենցիայի ամբողջական փաթեթները, ինչպես նաև իրականացնել համապատասխան ընթացակարգերով մյուս աշխատանքները։
3․Սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ներդրում կատարելու համար համայնքի 2024 թվականի բյուջեում նախատեսել բավարար ֆինանսական միջոցներ։ |