Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 230-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, 9-րդ կետը և ընդառաջելով Կարինե Մարգարյանի խնդրանքին՝ /դիմում Ք-15117, 30.10.2024 թվական/ որոշում եմ.
1.«Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սան Գագիկ Տիգրանի Մարգարյանին /ծնված 28.08.2019 թվականին/ տալ տեղական վճարների գծով 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: