Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 116-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Վարդաշեն գյուղի, Ե․ Չարենցի փողոց 16/1 հասցեում գտնվող, 03-089-0011-0042 կադաստրային ծածկագրով 0,03930հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Վարդաշեն գյուղի Ե․ Չարենցի փողոց 16 հասցեում գտնվող 0,08 հա մակերոսով 03-089-0011-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և բնակելի տան սեփականատեր՝ Նարինե Զալիկոյի Պետրոսյանին /ծնված 22/08/1966 թվականին/:
2.0,03930հա մակերեսով հողամասի ուղղակի եղանակով օտարման արժեքը կազմում է՝ 650 000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: Հողամասի օտարման վճարումը կատարել Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068 հաշվեհամարին:
3.0,03930հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
5․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: