Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1056
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Աճուրդ
 

Զեկ. ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ Ս․ ՀԱԿՈԲՅԱՆ ՓՈՂՈՑ 156 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով և հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 02/09/2025թ․ Ե-186 գրությամբ ներկայացված  գնահատման հաշվետվությունը՝ համայնքի ավագանին որոշում է

1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ ք․ Ս․ Հակոբյան փողոց 156 հասցեում գտնվող հողամասը՝

լոտ 1- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ համայնքի Արտաշատ ք․ Ս․ Հակոբյան փողոց 156  հասցեում գտնվող՝ 03-001-0200-0044 կադաստրային ծածկագրով, 0․44 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:

2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 310 957 000 /երեք հարյուր տաս միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար / ՀՀ դրամ:

3․ Սահմանել, որ հողամասի աճուրդը մասնակից չլինելու հիմքով չկայանալու դեպքում <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 39-րդ հոդվածի ուժով ենթակա են կիրառման <<Հրապարակային սակարկույթյունների մասին>> օրենքի 15-րդ հոդվածի դրույթները։

4.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:

4.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner