Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 9-րդ հավելվածում 18-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «Վագառ» ՍՊԸ-ի միջև 19.10.2024 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/94-1» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ (նստարաններ՝ 30 հատ, միավորի գինը՝ 66.800.00(վաթսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ)՝ համաձայն հավելվածի:
2.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 6-րդ հավելվածում 18-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «Քարհատ»Մեքենա ՓԲԸ-ի միջև 19.10.2024 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/94-1» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ (նստարաններ՝ 30 հատ, միավորի գինը՝ 66.800.00(վաթսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ)՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|