Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «Պիցցա Տաշիր» սահմանափակ պատասխանատվությաամբ ընկերության տնօրեն Վաղինակ Ղազարյանի 17.01.2025 թվականի թիվ Տ-520 դիմումը՝ որոշում եմ.
1․«Պիցցա Տաշիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 հասցեում գործող 107.1 քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։