Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ համայնքի բյուջեից վճարելու Եվրասիական զարգացման բանկի «Ոռոգման համակարգերի արդիականացման» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված՝ Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի ներտնտեսական ոռոգման ցանցերի կառուցման շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ համաֆինանսավորման արժեքի 10 տոկոսի չափով, որը կազմում է 8.556.704 /ութ միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր չորս/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|