Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի և Մկրտիչ Սարգսյանի միջև 2007 թվականի մայիսի 30-ին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 09-ի թիվ Ե-3349 գրությունը և Մկրտիչ Սարգսյանի 2024 թվականի հուլիսի 12-ի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26բ հասցեում գտնվող 54 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 0041980) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2007 թվականի մայիսի 30-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 13 600 /տասներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 258 370 /երկու հարյուր հիսունութ հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 70 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 01-ից։ |