Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է` Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով`
«Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ» , «Արտաշատ համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում էներգոխնայող միջոցների կիրառում» , «Արտաշատ համայնքի բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ» , «Արտաշատ համայնքի հասարակական շենքերի /մշակույթիտան, համայնքային կենտրոններ և այլն/ վերանորոգման աշխատանքներ» , «Արտաշատ համայնքի կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում» , «Արտաշատ համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում /նորոգում/» , «Արտաշատ համայնքի նախադպրոցական հաստատությունների /մանկապարտեզներ/ կառուցում, վերակառուցում/, նորոգում» , «Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում» Արտաշատ համայնքի կողմից Հայաստանի Հանրապետության համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի բյուջետային ֆինանսավորման թվով 8 հայտերին /հայտերը կցվում են/ և համապատասխան ընթացակարգերով աշխատանքներն իրականացնելուն : |