Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի թիվ 100-Ա և 2022 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 218-Ա որոշումները և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 03/03/2023 թվականի թիվ 01//01185-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության կողմից Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով, նվիրաբերության կարգով փոխանցվող, Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի Մ. Մաշտոցի փողոցի 10/2 և Կանաչուտ գյուղի Հ.Այվազովսկու փողոցի 1/2 հասցեներում գտնվող հողամասերը՝ 2023 թվականի համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում նոր մանկապարտեզներ կառուցելու նպատակով:
2.Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |