Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (բանալի՝ 243632, ծածկագիր՝ 03252EXVSTUD) որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի 4 հողամաս հասցում գտնվող, 03-055-0111-0014 կադաստրային ծածկագրով, Հովտաշեն գյուղի 7 հողամաս հասցեում գտնվող, 03-055-0111-0013 կադաստրային ծածկագրով և Հովտաշեն գյուղի 8 հողամաս հասցեում գտնվող 03-055-0111-0012 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող միավորվող անշարժ գույքերին տրամադրել հասցե՝ Արտաշատ, գյուղ Հովտաշեն 4 հողամաս
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։