Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 524
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 030
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 մարտի 2025 թվականի N 030

,,ԱՍ ԱՎԱԶ,, ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ՝ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-055-0185 ԹԱՂԱՄԱՍՈՒՄ 10,7195 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 22-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արտաշատ համայնք, գյուղ Հովտաշեն, Հ.Շիրազի 10/1) տեղի կունենա «ԱՍ ԱՎԱԶ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ 04253136, գրանցման համար 52,110,1443608, 06.03.2025թ) կողմից ներկայացրած՝ Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-055-0185 թաղամասում 10,7195 հա հողամասում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ հանրային լսում։ Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru)։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ԱՍ ԱՎԱԶ» ՍՊ ընկերությունում (Հասցե՝ Արտաշատ համայնք, գ.Դեղձուտ, Առնո Բաբաջանյան Փ․, Տ․ 1):

Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ Ընկերության՝ asavazllc@mail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner