Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 102-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ս․ Օհանյանի 07/03/2025 թվականի թիվ Ք-3155 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի Բաղրամյան փողոց 23 հասցեում գտնվող 03-029-0026-0006 կադաստրային ծածկագրով 0,04296հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1 բնակելի տան, թիվ 2 օժանդակ շինության, թիվ 3 անասնաշենքի նկատմամբ /կառուցված՝ 1955 և 2000 թվականներին/ ճանաչել Սահակ Հակոբի Օհանյանի /ծնված 12/05/1959 թվականին/, Նուշիկ Հրաչի Մանուկյանի /ծնված 23/05/1965 թվականին/, Հակոբ Սահակի Օհանյանի /ծնված 20/08/1983 թվականին/ և Նելլի Սահակի Օհանյանի /ծնված 16/01/1987 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
2․Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
3․0,04296հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4․Գետազատ համայնքի ղեկավարի 2014 թվականի Օգոստոսի 6-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 45 որոշումը ճանաչել ուժը կորցրած:
5․Սույն որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին։
6․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։