Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, 0,1133 հա մակերեսով՝ 03-053-0111-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող և 0,11 հա մակերեսով՝ 03-053-0010-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
2․Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2022թվականի մայիսի 11-ի թիվ 122-Ա որոշումը։ |