Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Արամ Առաքելյանի միջև 18․07․2003 թվականին կնքված պայմանագրի 2․11 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 15․02․2024 թվականի թիվ Ե-698 գրությունը և Արամ Առաքելյանի 02․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի վրա գտնվող 17 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 0078138)՝ 18․07․2003 թվականին կնքված վարձակալության պայմանագրի 2․5 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 116200 /մեկ հարյուր տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։ 2.Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |