Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 243701, /ծածկագիր՝ 03342BPGHKLS, 03342LKBEKGG/ և Վ․Դավթյանի 19/06/2025 թվականի Ք-7712 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, 03-074-0041-0017 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0․06000հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Շահումյան, Սայաթ-Նովայի փողոց, 83 բնակելի տուն, երկրորդ հատվածին՝ 0․05970 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Շահումյան, Սայաթ-Նովայի փողոց, 83/1 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Վ․ Դավթյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։