Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Դվին համայնքի ավագանու 2021թ. մարտի 24-ի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 13 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման 3․4-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արտաշատի Տարածքային Սպառողական Կոոպերատիվի նախագահի լ/ա Հովիկ Հովակիմյանի 13․06․2025 թվականի թիվ Ք-7475 դիմումը, որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի, Դվին գյուղի Գ․Նժդեհի փողոց 17 հասցեում գտնվող, 03-040-0051-0040 կադաստրային ծածկագրով, Արտաշատի Տարածքային Սպառողական Կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,00756 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 56,8քմ ներքին մակերեսով խանութի նպատակային նշանակությունը փոփոխել բնակելի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ որպես բնակելի տան։
2․Արտաշատի Տարածքային Սպառողական Կոոպերատիվի լ/ա Հովիկ Հովակիմյանը հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու և շենք-շինությունների նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 54600/հիսունչորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից հողամասի համար՝ 7560 /յոթ հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ յուրաքանչյուր 1քմ-ի համար 100 դրամ / 75,6քմx100դրամ=7560 դրամ/, շինությունների համար 17040/տասնյոթ հազար քառասուն/ ՀՀ դրամ 1քմ-ի համար 300 դրամ/ 56,8քմ x300 դրամ=17040 դրամ/ և միանվագ վճար 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։
3․0,00758 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:
4.Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
5.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին։
6․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։