Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նարինե Մանուկյանի դիմումը /մուտք թիվ Ք-10977, 26․08․2025 թվական/, Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, որոշում եմ․
1. Թույլատրել Նարինե Մանուկյանին իր անչափահաս որդու՝ Սոս Արմենի Գասպարյանի /ծնվ․՝ 07․07․2016թ./ անունից կնքել գործարք՝ օտարել /վաճառել/ MERSEDES-BENZ C180 մակնիշի և KIA CLARUS 2.0 մակնիշի ավտոմեքենաների նրա բաժնեմասերը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: